Դասացուցակի հղում —

https://docs.google.com/spreadsheets/d/1dQkVQseHWZPIFiTJVA_ib_ydG0UBdDgY/edit#gid=802788652

Ժամատախտակի հղում —

Ժամատախտակ

Ընտրությամբ գործունեության ձևը —

Մարմնամարզություն

Լրացուցիչ կրթությունը դպրոցում —

Լրացուցիչ կրթություն — չունեմ

Տրանսպորտի ծառայություն — չեմ օգտվում

Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

В чём заключается сила доброты? Приведи конкретные примеры

С раннего детства и на протяжении всей жизни человек знает, что такое добро и что такое зло. Добро как намерение может быть реализовано только свободной волей. Со времени сотворения мира шла борьба между этими двумя категориями. К сожалению, в этой борьбе иногда зло оказывается сильнее, потому что оно более активно и требует меньше усилий, а добро требует ежечасного, ежедневного терпеливого труда души – доброжелательства. Какова наша общая цель? Чтобы вреда было как можно меньше. Значит, чтобы быть полезным обществу, достаточно не вредить ему, не подталкивать окружающих на пути к цели. И это уже будет первая степень добра. Вторая степень – это когда человек достигает личного благополучия, принося пользу обществу. Здесь не так уж много бескорыстия, но есть чистая совесть. И, наконец, высшая степень доброты, когда человек не преследует никакой личной цели, не ожидает ни награды, ни благодарности, а делает добро из внутреннего порыва, потому что иначе он не может. Итак будем добры друг к другу. мы что, пик счастья – это пик добра.

Чего надо добиваться в жизни. Мои победы. Планы на будущее.

Лучшее поощрение для человека – вдохновение. Чтобы достичь цели, придется пройти через трудности. Жизнь полна сюрпризов. У нас бывают хорошие и плохие дни. У нас бывают как счастливые, так и грустные моменты. В жизни, чтобы добиться желаемого, нужно от чего-то отказаться, чтобы иметь что-то лучшее. Например, я очень люблю свою родину, очень люблю своих родственников и друзей, но в ближайшее время планирую покинуть страну вместе с семьей, держась подальше от них.

Սիմբիոզ և սիմբիոզի տեսակներ

Սիմբիոզ անվանում են երկու կամ ավելի օրգանիզմների միջև փակ փոխազդեցությունը։ Ընդհանրապես այդ փոխհարաբերությունները լինում են երկարատև։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Ընդհանուր առմամբ տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։ Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատի միջոցով ծաղիկների փոշոտումը, որի երկու օրգանիզմներն էլ փոխշահավետ կապ են հաստատում։ Սիմբիոզի տեսակներն են՝

Կոոպերացիա՝ դրա ժամանակ երկու օրգանիզմներն էլ փողշահավետ օգուտ են ստանում։

Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի ժամանակ երկու փոխազդող օրգանիզմներից միայն մեկն է օգուտ ստանում, բայց մյուս տեսակի համար այդ փոխազդեցությունն անտարբեր է։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց դա չի կրում բացասական ազդեցություն օրգանիզմի համար։

Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց այդ փոխազդեցության։

Дружба и вражда

В 21 веке эти антиподы становятся все более распространенными. Дружба – это отношения, основанные на доверии, взаимопомощи и поддержке. А вражда – это противоположность дружбы. Люди не ценят друг друга, дружбу между собой. Споря, никогда не вернешь дружбу, а вражда, по сути, являются истинными противоположностями. Это совершенно разные понятия, но задумывались ли вы когда-нибудь, чем друг отличается от врага? Знаете, на первый взгляд это очень странный вопрос, потому что это несопоставимые понятия: друг и враг. Вы когда-нибудь задумывались, кто может причинить вам больше вреда? На самом деле от противника можно многого ожидать. И когда он что-то делает против тебя, ты просто злишься. Кого можно назвать настоящими друзьями? Очевидно, что это люди, не имеющие друг от друга никаких секретов и готовые помочь друг другу в любой ситуации. По-настоящему счастливый человек — тот, кто не понаслышке знает, что такое настоящая дружба. Это представляет собой бескорыстные отношения, основанные на доверии и взаимном уважении. К сожалению, человеческие отношения не всегда дружеские. Иногда они враждебно относятся друг к другу.

Счастлив и блажен человек, у которого есть настоящий друг

Հայաստանի սպասարկման ոլորտ

Մեր երկրում սպասարկման ոլորտը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինն այն բիզնես միավորներն են, որոնք մասնագիտացված են օտարերկրացիներին (հատկապես տուրիստներին), միջինից բարձր ու բարձր խավի և հանրային ուշադրության առումով կարևոր միջոցառումների և այլն, սպասարկման վրա, իսկ երկրորդը նրանք են, որոնք սպասարկում  են մեզ՝ հասարակ մահկանացուներիս, ու հեռու են թե՛ օտարերկրացիներին, թե՛ միջինից բարձր ու բարձր խավի, և թե՛ հանրային ուշադրության առումով կարևոր միջոցառումները սպասարկելուց։ Առաջին և երկրորդ տեսակների միջև գոյություն ունեն ահռելի տարբերություններ։ Դուք կասեք՝ միգուցե, այդպես էլ պետք է լիներ, եթե հաշվի առնենք, որ առաջին տեսակի բիզնեսներն ահռելի գումարներ են ծախսում պրոֆեսիոնալ թրեյնինգների ու թրեյնինգավարների համար, նույնիսկ ժամանակ առ ժամանակ լավագույն հեռանկարային աշխատակիցներին ուղարկում են արտասահման՝ վերապատրաստելու, կամ արտասահմանից հրավիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վարքաբանական տնտեսագիտության մասնկագետի կամ Յելի շրջանավարտ պրոֆեսիոնալի՝ օրական 15.000-ից 20.000 դոլարով։ Նրանք աշխատանքի են ընդունում Ամերիկյան կամ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին ու մշտապես ձգտում են համալրվել լավագույն կադրերով։ Դե իսկ երկրորդ տեսակի բիզնեսները պարզապես վերապատրաստում են աշխատակիցներին՝ «իրենց ունեցածի չափով»՝ օգտվելով համացանցի ռեսուրսներից, միջին որակի տեղացի մասնագետների տրամադրած թրեյնինգներից, աշխատանքի են ընդունում թրեյնինգ մենեջերի ու «աճեցնում» կազմակերպության զարգացմանը զուգընթաց կամ էլ ինքնուրույն ստեղծում են իրենց սպասարկման կատարողականության առանցքային ցուցիչները (KPI), ապա անցնում դրա իրականացմանն ու վերահսկողությանը։ Այս մի քանի հանգամանքները, հիրավի, ստեղծում են լեգիտիմ փաստարկներ այս երկու տեսակների միջև որակական տարբերությունները արդարացնելու համար։ Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ 2019 թվականի հուլիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման արդյուքնում մեզ հաջողվեց բացահայտել հետևյալ գեղեցիկ պատկերը. հարցված տղամարդկանց 97%-ը պատասխանեց, որ սպասարկման ոլորտում առնչվել է նման երևույթի հետ, երբ սպասարկման ոլորտի արական սեռի ներկայացուցիչը վաճառվող ապրանքի կամ ծառայության որակը ապացուցելու համար «քֆուր կամ երդում է կերել», իսկ կանանց 85%-ը խոստովանել է, որ հանդիպել է նման երևույթի, երբ իգական սեռի ներկայացուցիչը «թաղել է ինչ-որ մեկին»՝ կրկին որակը ապացուցելու համար։

Եթե Երևանում վերջին տարիներին որոշակի բարեփոխումներ են իրականացվել՝ ֆորսմաժորային հանգամանքներ ի հայտ գալու հետ, ինչպիսիք են գլոբալիզացիոն թրենդները, e-commerce-ի և online retail-ի ծավալումը, երկրի միջազգային ճանաչողության բարելավումը ու տուրիզմի զարգացումը, քաղաքակրթական շարժքը (civilizational shift, երբ գլոբալիզացիոն թրենդները բերում են վարքաբանական փոփոխությունների), շուկայի մի փոքր ազատականացումը և այլն, ապա մարզերում, հատկապես այն մարզերում, որտեղ դեռ սույն հոսքերը չեն հասել, տիրում է ողբերգական վիճակ։

Սպասարկման ոլորտը մեր երկրում մշտապես զարգացել է ճնշող հանգամանքների տակ։ Մերչենդայզինգի, ինտեգրացված մարկետինգի, սպասարկման ստանդարտների, կատարողականության առանցքային ցուցիչների (KPI) ներմուծումը և ներդրումը Հայաստանում մշտապես եղել է ցնցումներով, որովհետև ամեն գալիք նորամուծություն պահանջել է նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ, սակայն կառուցվել է հնի բազայի վրա, ինչի արդյուքնում ունենք այն, ինչ ունենք։

Հայաստանի արդյունաբերության ընդհանուր բնութագիրը

Արդյունաբերությունը նյութական արտադրության ամենախոշոր և տեխնիկապես կատարելագործված ճյուղն է: 

Ուշադրություն

Արդյունաբերության բաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է:

Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական տարբեր արտադրատեսակներ:

Օրինակ

Գյուղատնտեսական մթերքները (միս, կաթ, կաշի, բուրդ, հացահատիկ, մրգեր և բանջարեղեն և այլն) արդյունաբերության տարբեր ճյուղերի կողմից վերամշակումից հետո փոխակերպվում են արյդունաբերական արտադրանքի ( երշիկ, կարագ, կոշիկ, գործվածք, հաց, մրգի և բանջարեղենի պահածոներ): 

Օրինակ

Արդյունաբերությունն արտադրում է բազմազան արտադրատեսակներ, որոնք կարող են լինել ինչպես անմիջական սպառման առարկաներ (սնունդ, հագուստ), այնպես էլ՝ արտադրանքի միջոցներ (հաստոց, մեքենա, գործիքներ):

ինդ.jpg

Արդյունաբերությունը զբաղվում է ոչ միայն հումքի արդյունահանմամբ ու մշակմամբ, այլև էներգիայի տարբեր տեսակների փոխակերպմամբ: Այսպես օրինակ` էլեկտրակայաններում վառելիքի կամ երկրի ընդերքի ջերմությունը, ինչպես նաև դեպի վար հոսող ջրի և այլ աղբյուրներից ստացվող էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի: 

Առանձնանցում են նաև արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր:

1.jpg

Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը:

Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է:

mining.jpg

Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից:

Պանրի արտադրությունը Շվեյցարիայի սննդի արդյունաբերության ավանդական ճյուղերից է:

Culture-Vixen-Wintibaugh-Wheatley-Cheese-Dairy-2.jpg

Ուշադրություն

Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը:

Օրինակ

Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:

Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը հիմնականում կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:

Արդյունաբերության տեղաբաշխումն ունի բավականին բարդ պատկեր, ինչը պայմանավորված է բնական, տնտեսական, սոցիալական ու էկոլոգիական բազմաթիվ գործոնների ազդեցությամբ:

Դրանք անհրաժեշտ է հաշվի առնել, քանի որ արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղ ունի տեղաբաշխման իրեն բնորոշ հատկանիշներ: Օրինակ` պղնձաձուլության տեղաբաշխման գլխավոր հատկանիշը հումքատարությունն է, ալյումինաձուլությանը՝ էներգատարությունը, իսկ սարքաշինությանը` աշխատատարությունը:

Թեթև արդյունաբերությունն արդյունաբերության հին ճյուղերից մեկն է, որն աչքի է ընկնում աշխատատարությամբ:

2.jpg

Մեքենաշինությունն արդյունաբերության նոր ճյուղերից է, որին բնորոշ են գիտատարությունը, աշխատատարությունը, հումքատարությունը:

3.jpg

Տիեզերական հրթիռաշինությունն արդյունաբերության նորագույն ճյուղերից է, որին հատուկ է գիտատարությունը:

4.jpg

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը։ 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը: Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:

ա/ Սարդարապատի ճակատամարտը

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը: Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները: Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը 

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Պատմություն

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը

Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: 

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն: 

գ/ Մեծ եղեռնը

Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն:

Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:

Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ [Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գիբոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) և շատ ուրիշներ] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը:

դ/ Մեծ եղեռնի հետևանքները

 Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված վնասներն ու կորուստները եւ դրանց չվերացման պատճառով առաջացած հետեւանքները պայմանականորեն կարելի է բաժանել հետեւյալ խմբերիՙ ա) հայրենազրկում, բ) մարդկային կորուստներ, գ) մշակութային ժառանգության կորուստ, դ) նյութական կորուստներ, ե) հոգեկան խեղումներ ու հոգեբանական բարդույթներ:

ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄ. հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելը Հայոց ցեղասպանության գլխավոր կորուստն է: Միաժամանակՙ այն ցեղասպանության կազմակերպիչների համար հանդիսացել է այդ հանցագործությունը կատարելու կարեւորագույն շարժառիթը եւ նպատակը:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի մարդկային կորուստները կազմեցին շուրջ 1,5 միլիոն մարդ: 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. Հայոց ցեղասպանության նյութական կորուստների հետ կապված հիմնականում հիշատակվում է 1919 թ. Փարիզի Խաղաղության վեհաժողովին Պողոս Նուբար փաշայի գլխավորած Ազգային պատվիրակության ներկայացրած հուշագիրը, որի համաձայն 1915-1919 թթ. հայերի ունեցած նյութական կորուստները հաշվվում են 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ:

ՀՈԳԵԿԱՆ ԽԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ. Ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված հոգեբանական սթրեսները նույնպես անհետեւանք չեն մնացել եւ անդրադարձել են նրա հետագա կենսագործունեութան վրա: Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը ձեռք է բերել բազմաթիվ հոգեբանական բարդույթներ ու վախեր, որոնք ուղղակի եւ անուղղակի կերպով ազդել ու շարունակում են ազդել ոչ միայն Եղեռնը անմիջականորեն վերապրածների, այլ նաեւ հաջորդ սերունդների վրա: 

Հայոց լեզու

Առաջադրանք 1

  • Վերլուծի՛ր բերված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունը։
  • 1. Շների (հատկացուցիչ) ձայնին (հանգման խնդիր) մի քանի հոգի (ենթակա) դուրս եկան (ստորոգյալ) վրաններից (տեղի պարագա), նայեցին (ստորոգյալ) նրանց (հատկացուցիչ) կողմը (ուղիղ խնդիր)։
    2. Նրան (հանգման խնդիր) թվաց (ստորոգյալ)՝ օձը (ենթակա) խայթեց (ստորոգյալ) ակնոցավոր (որոշիչ) մարդուն (հանգման խնդիր)։
    3. Բասուտա գետի (հատկացուցիչ) մյուս (որոշիչ) ափին (տեղի պարագա)՝ քարաժայռերի վրա (տեղի պարագա), թառել են (ստորոգյալ) մի քանի (որոշիչ) տներ (ենթակա)։
    4. Խսիրի վրա (տեղի պարագա) պառկեց (ստորոգյալ) նաև կինը (ենթակա)՝ ծածկելով (դերբայական դերձվածք) փոքրիկ (որոշիչ) տղային (հանգման խնդիր)։
    5. Քամուց (պատճառի պարագա) հնձանի (հատկացուցիչ) դռնակը (ենթակա) մեղմ (ձևի պարագա) ճռնչում էր (ստորոգյալ)՝ հիշեցնելով (դերբայական դարձվածք) մի հին (որոշիչ) երգ (ուղիղ խնդիր)։
    6. Հասկացրո՛ւ (ստորոգյալ) թշնամուդ (հանգման խնդիր), որ ամեն վայրկյան (ժամանակի պարագա) պատրաստ ես պատերազմելու (ստորոգյալ), և նա (ենթակա) կհրաժարվի (ստորոգյալ) զենքի (հատկացուցիչ) ուժով (միջոցի խնդիր) քեզ (հատկացուցիչ) ընկճելու մտքից (անջատման խնդիր)։
    7. Հիշենք (ստորոգյալ) Չինգիզ Այթմատովի (հատկացուցիչ)՝ հիշողությունը (ուղիղ խնդիր) կորցրած (որոշիչ) հերոսին (հանգման խնդիր)։
    8. Ես (ենթակա) ապրելու (հատկացուցիչ) ուժ (ուղիղ խնդիր) էի ստանում (ստորոգյալ) դահլիճների (հատկացուցիչ) ու հրապարակների (հատկացուցիչ)՝ հայ (որոշիչ) երգով (միջոցի խնդիր) ու խոսքով (միջոցի խնդիր) ոգեշնչված (որոշիչ) բազմությունից (անջատման խնդիր)։
    9. Հովտում (տեղի պարագա) երևում էր (ստորոգյալ) Գաբրիելի պապի (հատկացուցիչ)՝ առասպելական (որոշիչ) շինարարի (հատկացուցիչ) ձեռքով (միջոցի խնդիր) հիսուն տարի առաջ (ժամանակի պարագա) կառուցած (որոշիչ) եկեղեցին (ենթակա)։
    10. Ամենագեղեցիկ (որոշիչ) իրը (ենթակա), առօրեական (որոշիչ) դառնալով (դերբայական դարձվածք), միշտ մի բան (ուղիղ խնդիր) կորցնում է (ստորոգյալ) իր (հատկացուցիչ) արժեքից (անջատման խնդիր)։
  • Կազմի՛ր ձայն, թշնամի, տուն, քարաժայռ, մարդ, կին բառերի հոգնակին։
  • Ձայներ, թշնամիներ, տներ, քարաժայռեր, մարդիկ, կանայք:
  • Ներքևի նախադասությունների մեջ գտի՛ր հատուկ անունները։
  • Բասուտա գետ, Չինգիզ Այթմատով, Գաբրիել պապ:
  • Որոշի՛ր ձայնին (1-ին նախ.), մարդուն (2-րդ նախ.), ափին (3-րդ նախ.), տղային (4-րդ նախ.), թշնամուդ (6-րդ նախ.) բառերի հոլովները
  • Բոլոր բառերը դրված են տրական հոլովով:։
  • Գտիր նախադասություններում 1 բառ, որի բոլոր վանկերը բաց լինեն։
  • հո-գի
  • Նախադասություններում գտիր և դուրս գրիր կապերն ու կապական բառերը։
  • Որ, և, ու:
  • Նախադասություններում գտիր մեկական սահմանական, ըղձական, հրամայական, ենթադրական եղանակի բայ։
  • Սահմանական – կորցնում է
  • Ըղձական – հիշենք
  • Հրամայական – հասկացրո՛ւ
  • Ենթադրական – կհրաժարվի

Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասություններ. Ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի։

Փոխակերպելիս կատարվող ամենաակնառու փոփոխությունները.

Կարող է փոխվել հեղինակի խոսքի դիրքը։

Նախադասության մեջ կարող է փոխվել ենթակայի և ստորոգյալի շարադասությունը։

Դուրս են գալիս զգացական և կոչական ձայնարկությունները, կոչականին ուղեկցող դիմելաձևերը։

Կոչականը կամ դուրս է գալիս, կամ անցնում է հեղինակի խոսքի մեջ։

Հեղինակի և մեջբերվող խոսքերի արանքում ավելանում է թե, որ շաղկապներից մեկը։ Համապատասխանեցվում են անձնական դերանունների, հոդ ունեցող բառերի, բայերի դեմքերը։

Առաջադրանք 2․
Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունների ուղղակի խոսքը վերածիր անուղղակիի։

  1. Աղջիկն այնքան գեղեցիկ էր, որ արեգակին ասում էր՝ դուրս չգա, ինքն է դուրս գալու, հակառակ դեպքում կխամրի իր գեղեցկության կողքին:
  2. Նա զղջաց և ասաց հորը, որ մեղանչեց նրա դեմ և այլևս արժանի չէ նրա որդին կոչվելու, պետք չէ, որ նրա անբասիր անվան կողքին հնչի իրենը:
  3. Հայրն ասաց որդուն, որ միշտ իր հետ է եղել և այն ամենը ինչ իրենն է, նաև նրանն է:
  4. Աստվածաշունչը սովորեցնում է մեզ՝ չհապաղենք կարոտյալին, բարություն անել, երբ մեր ձեռքը կարող է օգնել իրեն:
  5. Աղաչական ձայնով դիմեց նա ծերունուն, որ ինքը՝ ամենաբարին, ջանք չխնայի ու փրկի իր որդուն:
  6. Եղևնին քամուց խոնարհվելով, հառաչանքով մտածեց, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է պատահել նրան, բայց զգում է, որ նրա համար նոր կյանք է սկսվում:
  7. Վարուժանը գրում է և ապա ավելացնում, որ Դուրյանի տխրության շարժիչը նույն իր անձն է, իրենը՝ ուրիշներինը, Դուրյանը ողբում է իր ժպտալ չկարողանալուց, իսկ ինքը գութից և բարկությունից:
  8. Ծերունին ներկայանալով գրողին բացատրեց, որ, քանի որ նրանք հարևաններ են, եկավ, որ զրույց անեն, խնդրեց՝ նրանք էլ մեկ-մեկ հյուր գնան նրան:
  9. Պապը զարմացած հարցրեց որդուն, թե նա չգիտի՞, որ ինքը Անդրանիկի զինվորներից մեկն է եղել, էլ ինչո՞ւ է իրեն այդպիսի բաներ ասում:
  10. Սեպուհն ասաց երիտասարդ քաջ զինակցին, որ եկավ նրանց այդքան սպասած հատուցման ժամը, որ նա սպասում էր դրան, բայց չէր կարծում, որ երբևիչէ իրեն կառաջարկեն ուրացող դառնա և նրան էլ իր հետ:
  11. Նա ինձ հարցրեց, թե չե՞մ կարող հայտնել իրեն, թե որտեղ պիտի միանան մեր և իրենց բանակները, և այդ գործում որն է իր դերը:

Русский язык

Образование сегодня , что я думаю о нем.

Сейчас много говорят о важности образования в Армении. Образование является одним из наших приоритетов, армянский народ всегда отличался своим уникальным отношением к образованию. Однако, по моему мнению, в наше время.
ситуация другая. Сегодня появились новые формы занятости. интернет, социальные сети, некоторые каналы YouTube, фильмы, игры, которые более привлекательны, чем образование. Образование само по себе является трудной вещью. Это требует от ребенка много усилий и последовательной работы.
Сегодня образование и реальность разошлись. Образование развивается само по себе, но требования реальности иные. Образование в нашей стране должно развиваться таким образом, чтобы общество могло реализовать его в полной мере в будущем. Необходимо принять такую политику в сфере образования, которая будет направлена на развитие экономики, культуры и в целом нашего общества.

Школьные экскурсии. Путешествия как важная часть жизни. Что они дают

В нашей школе ежегодно организуется лагерь. И разные дети должны выбрать один педагогический лагерь. На мой взгляд, лагерь предназначен не только для игр и прыжков, в лагере другой подход к занятиям. Мы стараемся найти в Интернете информацию о разных местах, горах, горах, известных людях и т. д. Лагеря в любимой школе также дают возможность завести новых друзей. В нашей школе также проводится ознакомительный лагерь, который дает учителям и ученикам возможность лучше узнать друг друга еще до начала учебного года.

На мой взгляд, одной из особенностей нашей школы является проведение летних и зимних лагерей.