Գրականություն

1․ Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

Հոգիս այսօր մութ-կապույտ է ծովի պես
Եկել է լռել` իր ամայի ափին
Հոգիս այսօր երգ ունի ճիշտ ծովի պես
Եկել է լսելու` մինչև աչքերդ կթրջվեն:

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կարող ես սիրելերես
Իմ լուսնընկան դո՛ւ ես, ամպերը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնքին տրտմերես․․․

Հոգիս այսօր խենթացած է ծովի պես…

2.Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

Տրտմերեսը բարդ բառ է, այն կազմված է Տրտում և երես բառերից։

Տրտմաբար, տրտմաբեկ, տրտմագին, տրտմագին։

Երեսառած, երեսսրբիչ, սևերես, լուսերես, վարդերես։

3.Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

4․ Ստեղծագործական աշխատանք՝

Հոգիս ծովի պես …

Այն ալիքը, որ հիմա

Քեզ ծովի գիրկն է տանում,

Մի օր մշուշ է եղել

Մթնաձորի անտառում:

Հոգիս ծով է ալեկոծվող, երբ տխուր է այն… Երբեմն խաղաղ է հոգիս, նման խաղաղ,անծայածիր ծովի, որի վրա ճախրում են մտքիս ճայերը: Երբ տխուր եմ՝ հոգիս լցվում է ուրախաությամբ ու խաղաղությամբ՝ ինչպես ծովի ալիքները հանդարտ եղանակին: Բարկության պահին հոգիս ալեկոծվում՝ ուժգին քամու ժամանակ ծովի ալիքներին նման:

Գրականություն

 Առասպելական արարածները հայ և պարսկական գրականությունում

Առասպելը բանահյուսության վիպերգական ժանրերից մեկն է, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Աշխարհում մեծ ճանաչում ունեն Անթեյի, Պրոմեթևսի, Հերկուլեսի, Իկարի մասին և այլ հին հունական առասպելներ, որոնց մեջ բանաստեղծորեն արտահայտվում են հին հույների աշխարհըմբռնումն ու գեղարվեստական մտածողությունը։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ՝ Էսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», Սոֆոկլեսի «Էդիպ արքան» հունական գրականության մեջ, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)

Գրականություն

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատպառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի:Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնումէ:

Գտնել ծանոթ սյուժեները («Սասնա ծռերում», Աստվածաշնչում և այլն)։)

Դառնամ, զօղորմին տի տամԴեղձուն Ճուղ-Ծամին,— հազա՜ր օղորմի.Դառնամ, զօղորմին տի տամՔեռի Թորոսին,— հազա՜ր օղորմի.Դառնամ, զօզորմին տի տամՁենով Հովանին,— հազա՜ր օղորմի.Դառնամ, զօղորմին տի տամէն Ջոջ Մհեոին,— հազա՜ր օղորմի.Դառնամ, զօղորմին տի տամԱրմաղանին,— հազա՜ր օղորմի.Դառնամ, զօղորմին տի տամԻսմիլ խաթունին,— տի տա՛մ օղորմի։

Մեծ Մհեր և Հազարան Հավք ստեղծագործությունների սյուժեներում կային պառավներ ,ովքեր որ փորձում են ոգեշնչել և ուժ տալ թագավորին։ Երկուսում էլ կար դավաճանություն և մահ։ Երկուսում էլ թագավորները կործանվում էին։

Ծեծենք աղքատներին։ Շառլ Բոդլեր

Կարդալ պատմվածքը, գրել մեկնաբանություն, կարծիք բլոգներում։

Շառլ Բոդլերի կարծիքով `ծեծից առաջացած ցավն է,որ կարողանում է արթնացնել մարդու ներսում խորը քուն մտած արժանապատվությունը:

Նա մի օր ընթերցելով այդ օրերի աղմուկ հանած գրքերը,որոնք խորհուրդ էին տալիս աղքատներին ստրկանալ և համարում էին նրանց գահազուրկ արքաներ, զգաց տհաճություն և անհամաձայնություն:Բոդլերը կարծում էր.<< միայն նա է հավասար ուրիշին,ով ապացուցում է դա,և միայն նա է արժանի ազատության,ով կարող է նվաճել այն>>:Այսպիսի մտորումներով նա գնում է սրճարան:Այնտեղ`սրճարանի մուտքի մոտ,նրանից մի մուրացկան գումար է խնդրում:Նա բաց չթողնելով առիթը կիրառում է իր<<հիանալի>>գաղափարը վերականգնելու համար մուրացիկի արժանապատվությունը:Բոդլերն իր ողջ ուժով սկսում է ծեծել մուրացկանին այնքան ժամանակ,մինչ չի արթնացնում նրա մեջ արժանապատվություն և ուժ իր անձը պաշտպանելու համար:Մուրացկանը հարձակվում է Բոդլերի վրա և սկսում է ծեծել նրան:Իր նպատակին հասնելուց հետո,Բոդլերը բացատրում է մուրացկանին իր կատարած արարքի իմաստը և խնդրում,որ նա էլ անպայման կիրառի այդ մեթոդը, վերականգնելու համար այլ մուրացկանների ինքնասիրությունը և արժանապատվությունը:

Մուրացկանը հասկանում և ընդունում է նրան:

Այսպիսով Բոդլերի յուրօրինակ տեսությունը հաջողության է հասնում:

Գրականություն Հարցեր

1. Ի՞նչ է Սայաթ-Նովայի իսկական անուն-ազգանունը, ի՞նչ է նշանակում նրա աշուղական կեղծանունը։

Սայաթ-Նովայի իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ:

2. Ի՞նչ գիտեիք Սայաթ-Նովայի մասին մինչև նյութը կարդալը և ի՞նչ նոր բան իմացաք։

Մինչև նյութը կարդալը գիտեի, որ նա երգիչ էր։ Հիմա իմացա, որ նա աշուղ և բանաստեղծ էր։ Նա ոչ միայն գրում էր երգի բառերն ու երաժշտությունը, այլև ինքն էլ կատարում էր այդ երգերը քամանչայի նվագակցությամբ: 

Սայաթ-Նովան մէկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորութեամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկութեան սիրելին: Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պէտք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամութեան ընտրեալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին: Իր հանճարի զորութեամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման։

3․ Սայաթ-Նովայի անունը կրող ի՞նչ մշակութային կառույցներ կան Երևանում։

Փողոց,Պարարվեստի ուսումնարան,Սայաթ Նովայի

5. Փորձիր հասկանալ` Սայաթ-Նովային նվիրված տոնը ինչու է կոչվում Վարդատոն:

Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնն արդեն մեկ դարի պատմություն ունի: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ 1914 թվականից ամեն տարի տոնվող Վարդատոնը: «Երբ ասում ենք Սայաթ-Նովա, ասում ենք հայրենիք:

Սայաթ-Նովա

Կենսագրություն

Սայաթ-Նովանը (Հարություն Սայադյան) ծնվել է 1712թ.-ի հունիսի 14-ին Թիֆլիսում: Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։Երգն և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։

1759–ի կեսերին ավարտվել է Սայաթ–Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան–երաժշտի կյանքը։ 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «Ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու«Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766–ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768–ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ–Նովա–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795–ի սեպտեմբերի 22-ինԱղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։

Սայաթ-Նովայի հուշաքարը Թբիլիսիի
Սբ Գևորգ եկեղեցու բակում

Ստեղծագործություններ

Սայաթ–Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կոչումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ–Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։

Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական–ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության։

Աշխարհումս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն, օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի, է’նենց սպանե՝ սուլթան ու խան իս ինձ ամա։
Մեչկըտ սալբու-չինարի պես, ռանգըտ Փըռանգի ատլաս է,
Լիզուտ շաքար, պըռոշտ ղանդ, ակռեքըտ մարքրիտ, ալմաս է.
Օսկու մերըն մինա արած, աչկիրըտ, ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավահիր, լալ-Բադեշխան իս ինձ ամա։
Յիս ես դարդւն վունց դիմանամ, մակամ սիրտըս ունիմ քարած,
Արտասունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեչըն՝ բոլորքըտ վարթով չափարած.
Վըրետ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա։
Քու էշխըն ինձի մաստ արավ. յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.
Աշխարս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մնաց.
Յար, քիզ ինչով թարիփ անիմ՝ աշխարումըս բան չըմնաց.
Կրակե, ծովեմեն դուս եկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա։
Ինչ կուլի մեկ հիդըս խոսիս, թեվուր Սայաթ-Նովու յար իս.
Շուղկըտ աշխարըս բըռնիլ է՝ արեգակի դեմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարչին, վարթ, մանուշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։

Սայաթ-Նովա» քանդակը Թբիլիսիում (2008 թ.,
քանդակագործներ՝ Գիա Ջափարիձե,
Կախա Քորիձե)

Գրականություն

1․ Ի՞նչ է Սայաթ-Նովայի իսկական անուն-ազգանունը, ի՞նչ է նշանակում նրա աշուղական կեղծանունը։

Սայաթ-Նովայի իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ:

2. Ի՞նչ գիտեիք Սայաթ-Նովայի մասին մինչև նյութը կարդալը և ի՞նչ նոր բան իմացաք։

Մինչև տեքստը կարդալը ես գիտեի, որ Սայաթ-Նովան եղել է հայ կոմպոզիտոր։ Ապրել է Թիֆլիսում, ծնվել է հունիսի 14, 1722թ և մահացել նոյեմբերի 22, 1795 թվականին։

Նյութը կարդալուց հետո

Սայաթ-Նովան [իսկական անունը՝ Արութին (Հարություն)] գրաճանաչ է դարձել հոր՝ մահտեսի Կարապետի օգնությամբ, այնուհետև ուսանել է Թիֆլիսի հայոց դպրատներից մեկում, հետագայում գիտելիքները խորացրել է ինքնակրթությամբ: 12 տարեկանից սովորել է ջուլհակություն, միաժամանակ տարվել է երգ-երաժշտությամբ, սովորել է նվագել սազ, թամբուր, հատկապես՝ քամանչա, որը դարձել է նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը: Տիրապետել է առնվազն 4 լեզվի՝ հայերենին, վրացերենին, թուրքերենին և պարսկերենին:Ենթադրվում է, որ 15 տարեկանում նրան գերեվարել են. շուրջ 4 տարի դեգերել է Արևելքի երկրներում, որպես երգիչ-նվագածու մասնակցել է Նադիր շահի Հնդկական արշավանքին (1738–39 թթ.), ապա նրան փրկագնել է վրաց արքայազն Հերակլը և դարձրել պալատական աշուղ: Այստեղ էլ նա սկսել է ստեղծագործել Սայաթ-Նովա (երգի որսորդ)  աշուղական անունով: 30 տարեկանում, որպես վարպետ-աշուղ, մտել է մրցասպարեզ:

3. Սայաթ-Նովայի անունը կրող ի՞նչ մշակութային կառույցներ կան Երևանում։

Երևանում կա Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։

5. Փորձիր հասկանալ` Սայաթ-Նովային նվիրված տոնը ինչու է կոչվում Վարդատոն:

«Վարդատոնն» ամբողջովին նվիրվում է աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովային։

Այն առաջին անգամ տոնել են 1941 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյան և վրացի Իոսեբ Գրիշաշվիլի բանաստեղծ, գրականագետ  ախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։

Ի՞նչ գիտես այդ տոնի մասին, ովքե՞ր են եղել առաջին կազմակերպիչները:

Մայիսի 28-ին Թբիլիսում նշվել է ավանդական դարձած «Վարդատոն 2023»-ը, որը սկվեց Սայաթ-նովայի շիրմաքարին վարդեր խոնհարելով: Սայաթ Նովային նվիրված միջոցառումն անցկացվել է Թբիլիսիի Մեյդան թաղամասում։

«Ավանդական տոնը, որը նշվում է ամեն տարի մայիսին, այս տարի առավել խորհրդանշական էր, քանի որ տոնը համընկավ ՀՀ-ի առաջին հանրապետության անկախության օրվա հետ»

«Գրեթե 100 տարի և ավել, մշակույթային այս քաղաքում նշվում է այս տոնը, որը նվիրված է Կովկասի աշուղին՝ Սայաթ-Նովային: Այս տոնին մասնակցում եմ առաջին անգամ, ինձ համար սա շատ հաճելի է, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ են և նրանց, ովքեր ունեն իրենց ներդրումն այս գործում», – իր ելույթում ասել է ՀՀ լիազոր դեսապան Աշոտ Սմբատյանը:

Վարդատոնին մասնակցել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» համույթը։

6. Ովքե՞ր են հավաքել և գրի առել Սայաթ-Նովայի հայերեն խաղերը։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ [66–ը՝ հայերեն, 36-ը՝ վրացերեն, 125-ը՝ թուրքերեն (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը], որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ թուրքերեն հորինվածները՝ կիսով չափ։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն բոլոր երգերը, իսկ թուրքերեններից՝ 65-ը:

Չիս ասում,թէ լաց իս էլի

Չիս ասում, թէ լաց իս էլի.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան.
Վարդի նըման բաց իս էլի
խարիրով,
խարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:

Ա՛րի, մէ դարդըս իմա՛ցի,
էշխէմէդ հա՛ման իմ լացի.
Օրըս էսպէս անց է կացի
դարիրով,
դարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:

Յիփ կու հագնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս-մաս.
Դօշիդ պիտի լալ ու ալմաս
շարիրով,
շարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:

Յիս քիզ գովիմ խաղի մէջըն.
Շամամնիրըդ թաղի մէջըն.
Ման իս գալի բաղի մէջըն
եարիրով,
եարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:

Սայաթ-Նովէն վու՞նց դընջանայ.
Աչքիրըդ օսկէ փընջան ա.
Դուշմընի լիզուն մընջանայ
չարիրով,
չարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:

Սայաթ-Նովա Կենսագրություն։

Սայաթ-Նովա (Արութին, Հարություն, 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս – 22.9. 1795, Թիֆլիս), ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։

Ս-Ն-ի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ. այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»), սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Ս-Ն. կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի)։

Ս-Ն-ի ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրք, (ադրբ.) խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով, որ «Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ…», «խալխի նոքար Սայաթ-Նովան» գեղեցկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգ. ու դասային խտրության։

Գրականություն 07. 04. 2024թ․

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի: 

Իջնում էին խոհուն, խոնարհ 

Դեզերի ուսին 

Մի կաթնահունց երկնակամար, 

Մի ծերատ լուսին: 

Մեկը մեկից ամաչելով, 

Եվ զուսպ, և հավաք, 

Նստում էին մերոնք կարգով- 

Կրտսեր ու ավագ: 

Նստում էին և սպասում 

Մինչև պապը գար, 

Մինչև բակում Ծաղիկ եզան 

Զանգը ծլնգար: 

Պապը գալիս, սուփրի գլխին 

Նստում էր շուքով, 

Եվ լցվում էր տունը դաշտի 

Բույր ու շշուկով… 

Ու երբ տատս ձեռքն էր առնում 

Շերեփը իր հին, 

Գդալները բնազդաբար 

Աղմկում էին: 

Թանապուրի տաք գոլորշին 

Գերանին առնում 

Եվ սյունն ի վար գլոր-գլոր 

Ուլունք էր դառնում: 

Վայելում էր տաք թանապուր, 

Լավաշ ու սամիթ 

Աշխարավոր մի գերդաստան՝ 

Պարզ ու միամիտ… 

Հիմա այդ մեծ գերդաստանից 

Ոչ մեկը չկա… 

Ես եմ մնում լոկ իբրև հուշ 

Եվ իբրև վկա: 

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի:

2. Ի՞նչ տեղ ունի վերհուշը  «Օրը մթնեց»  բանաստեղծության մեջ և  ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ։

Համո Սահյանը այս բանաստեղծությամբ կարծես թե  ընթերցողին տանում է անցյալ, տանում այնտեղ՝ պատմելու և արտահայտելու իր կարոտը այդ օրերի նկատմամբ: Պատմելու, թե ինչպես ամեն անգամ, երբ իջնում էր երեկոն, և ժամն էր գալիս ընթրիքի, երկնքում հայտնվում էր ծերատ լուսինը:

3. Առաջին և վերջին քառատողի կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը։

Երբ սկզբում  կարդում ես առաջին քառատողը, չես հասկանում, թե ինչի մասին պետք է խոսի հեղինակը,Իսկ վերջում,երբ կարդում ես, հասկանում ես բանաստեղծության իմաստը: Այդ քառատղում հեղնակը ասում է, որ իրիկնահացի ժամն է եկել, սակայն այս անգամ իր տխրությունը կամաց-կամաց փոխվում է լացի:

4. Ձեր ընտանիքում ընդունվա՞ծ է ընտանիքի բոլոր անդամներով իրար հետ ճաշելու ավանդույթը, ինչպես ես վերաբերվում դրան:

Այո ընդհւված է, դա շատ կարևոր է մեր ընտանիքում։

5. Պատկերավորման ի՞նչ միջոցներ է սիրում գործածել Հ. Սահյանը։

Անձնավորումներ,փոխաբերություններ։

6. Դուրս գրիր Սահյանի բանաստեղծություններից  5 անձնավորման երևույթ:

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ

Քրքջալով ուշաթափվեց

Ու ձորն ընկավ քարափից…

Զարկվեց քարին, ուշքի եկավ,

Շուրջը նայեց կասկածով

Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝

Ճամփա ընկավ դեպի ծով:

7. Շարադրիր մտքերդ «Բնությունն ու մարդը Սահյանի ստեղծագործությունում» վերնագրով։

Մարդն իր տեսակով համարվում է բանական էակ, որն իվիճակի է մտածելու և կշռադատելու ամեն տեսակի հարցեր, ինչը բացակայում է մյուս կենդանի օրգանիզմների մոտ: Ապրելով բնությանը կից՝ մարդն անլրջությամբ է մոտենում այն պահպանելուն, չմտածելով անգամ, որ հենց այդ նույն բնությունն է իրեն տալիս թթվածնով հարուստ օդ:
Մարդը և բնությունը, բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ դժվար է ասել:Հաճախ պատահում է, որ մարդը կարող է թշնամի հանդիսանալ բնությանը և կարող է լինել նաև ճիշտ հակառակը՝ այսինքն բնությունը մարդու հանդեպ համարվի թշնամի: Մարդիկ կտրում են ծառերը, կառուցում են գործարաններ, որոնք վնաս են հասցնում բնությանը, մեքենաներ՝որոնք աղտոտում են շրջակա միջավայրը, իսկ այ բնությունը իր աղետներով է վնասում մարդկանց՝ երկրաշարժներով, կայծակներով, ջրհեղեղներով և այլն:եթե մենք փորձենք խորանալ այս երեվույթների մեջ, ապա կնկատենք, որ մարդը և բնությունը պատերազմի մեջ են ամենքը պայքարում է իր գոյության, բարգավաճելու համար:Իհարկե լիում են դեպքեր, երբ մարդն ու բնությունը համարվում են բարեկամներ քանզի երկուսն ել օգնում են իրար, երբ մարդը ծառ է տնկում ու դրան հաջորդում է անձրևը, որը շատ է հարկավոր այդ պահին իհարկե դա պատահականություն չէ, չէ որ մարդն ու բնությունը կարող են միևնույն ժամանակ լինել և բարեկամներ և թշնամիներ:Սակայն մարդու կողմից բնության շահագործումը հասել է մեծ չափերի, որի պատճառով բնությունը սկսել է պատասխան քայլեր ձեռնարկել; Այն ինչ կատարվում է այժմ դա դեռ չնչին տոկոսն է, այն ամենի, ինչ կարող է անել բնությունը՝աներևակայելի է: Բայց շարունակելով նույն կերպ մարդը պետք է սպասի բնության կողմից անսպասելիին անգամ: