Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

2. Ի՞նչ տեղ ունի վերհուշը  «Օրը մթնեց»  բանաստեղծության մեջ և  ի՞նչ զգացմունքներ է առաջացնում այն քո մեջ։

Համո Սահյանը այս բանաստեղծությամբ կարծես թե  ընթերցողին տանում է անցյալ, տանում այնտեղ՝ պատմելու և արտահայտելու իր կարոտը այդ օրերի նկատմամբ: Պատմելու, թե ինչպես ամեն անգամ, երբ իջնում էր երեկոն, և ժամն էր գալիս ընթրիքի, երկնքում հայտնվում էր ծերատ լուսինը: Հեղինակը հիշում էր, թե ինչպես էր տատը հին շերեփը վերցնում  ձեռքին և այդ ամենից  գդալները և շերեփները սկսում էին աղմկել:

Այս ամենը իմ մեջ ակամա առաջացնում է կարոտ, թախիծ :

ԵՐԴԻԿՆ Ի ՎԱՐ

Երդիկն ի վար երկնքի խաղ,
Առավոտ,
Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,
Հացի հոտ:
Զարթնած հովիտ, թրջված հովեր,
Բոբիկ ոտ,
Ցողի հոտ է, ծիծաղի հոտ,
Շողի հոտ:
Արևկող լանջ, մրկած կածան,
Տապ ու տոթ:
Քարի հոտ է, օշինդրի հոտ,
Ուրցի հոտ:
Թախկած ձյուներ և ծաղիկներ
Ձյունի մոտ,
Քամու հոտ է, բարձունքի հոտ,
Ամպի հոտ:
Ծմակն ի վար խոնավ խութեր,
Խոնարհ խոտ,
Մամուռի հոտ, սարսուռի հոտ,
Սունկի հոտ:
Ահռելի ձոր, մաշված առու,
Մրսած օդ,
Ցավի հոտ է, անձավի հոտ,
Մութի հոտ:
Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ
Հողի մոտ,
Մորմոքի հոտ, արցունքի հոտ,
Խնկի հոտ:

Համար  մեկ  տարրը Տիեզերքում՝ Ջրածին

<<Համար  մեկ  տարրը  Տիեզերքում՝ Ջրածին>>

*1-Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում…

Ջրածինը համարվում է Տիեզերքում համար մեկ տարըը, որովհետև միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա ամբողջովին կազմված է ջրածնից:

*2-Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնի այրման ժամանակ մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Ջրածնի այրումից առաջացած ջերմությունը շատ ավելի մեծ է քան ցանկացած այլ վառելանյութի այրումից: Հենց մեր օրերում ստեղծում են վառելանյութը, լաբորատոր փորձերի և ուսումնասիրությունների միջոցով:

*3- Բնութագրեք  ջրածին   քիմիական տարրը.      ա) քիմիական նշանը                           
բ) հարաբերական ատոմային զանգվածը 
գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ            
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է    
ե) ջրածնի իզոտոպների բաղադրությունը (միջուկի լիցքը. ..,միջուկում պրոտոների          թիվը…,էլեկտրոնների  թիվը,   էներգետիկ մակարդակների թիվը )

ա) քիմիական նշանը- H                            բ) հարաբերական ատոմային զանգվածը-1,00797                                       գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ-ոչ մետաղ                  դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է-կարգաթիվ՝ 1, խումբ՝ առաջին, պարբերությունէ առաջին     ե) ատոմի կառուցվածքը`միջուկի լիցքը-1 միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվը-1 էներգետիկ մակարդակների թիվը -1

*4-Ջրածնի  վալենտականությունը և  օքսիդացման  աստիճանը  միացություններում.գրեք նյութերի օրինակներ և անվանեք

Ջրածնի վալենտականությունը 1 է: Օքսիդացման աստիճանը -1 է հիդրիթներում, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

*5- Գրեք  ջրածին  պարզ  նյութի բանաձևը և  որոշեք  նրա  հարաբերական մոլեկուլային      զանգվածը` Mr  և մոլային զանգվածը` M գ/ մոլ

*6- Որոշեք   ջրածինը  օդից  ծանր  է,  թե՞ թեթև է,  քանի ՞ անգամ…

Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ

*7- Թվարկեք  ջրածնի  ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները, որտե՞ղ են  կիրառում    ջրածինը…

*8- Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  ջրածինը  լաբորատորիայում  և     արդյունաբերության  մեջ….


Ջրածնի առաջացրած և երկրագնդում ամենատարածված բարդ նյութը H2O-ն է:

*9- Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը, գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք  ջրածնի  զանգվածայլն բաժինը տոկոսով  արտահայտած։     
                     

Ջրածինը կիրառվում է որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ դիրիժաբլների լցման համար: Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ: Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։Մեծ քանակությամբ ջրածին կիրառվում է ամոնիակ, HCl սինթեզելու համար, հեղուկ ճարպերի հիդրոգենացման համար։ Որպես թեթև գազ հելիումի հետ լցնում էին օդապարիկները։ Ջրածինը օգտագործում են բարձր ջերմաստիճան ստանալու համար (3000-4000°С)։ Ջրածինը ծախսվում է ոչ միայն էներգիա արտադրելու վրա։ Ջերմա- միջուկային պրոցեսների ընթացքում նրանից առաջանում են նոր քիմիական տարրեր, իսկ արագացված պրոտոնները արտանետվում են՝ մերձարեգակնային քամի։

*10- Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր: Ջրի ախտոտման  պատճառները  որո՞նք  են: Անհատական աշխատանք. <<Առանց Ջրի Կյանք չկա…>>

Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում. մարդը և շատ կենդանիներ գրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսեր մոտավորապես 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:

jur-634x445


Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:

Գործնական  աշխատանք.  <<Տարբեր  կոնցենտրացիաներով  լուծույթների պատրաստումը  և  լուծված  նյութի  զանգվածային, մոլային բաժնի և մոլային կոնցենտրացիայի  որոշումը>>

Ֆիզիկա Ինքնաստուգում

1.Ինչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:

Ոսպնյակը դա թափանցիկ ապակե մարմին է որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևութով։

2. Որ ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

Օպտիկական առանցքը դա այն առանցքն է որը ոսպնյակի գնդային մակեևութները միացնում է ուղղին։

3. Որ ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:ֆ

Այն ոսպնյակները որոնց միջին մասը ավելի հաստ է քան եզրը կոչվում են ուռուցիկ ոսպնյակներ։

4. Ինչ է բարկ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ինչ հատկությամբ է այն օժտված:

Ոսպնյակը անվանում են բարակ ,եթե նրա հաստությունը շատ փոքր է մակերևույթների շառավիղներից։ Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման O կետը կոչվում է ոսպնյակի օպտիկական կենտրոն։

5. Ինչով են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

Երբ ոսպնյակի անցած ճառագայթները հավաքվում են մի կետում կոչվում են հավաքող ոսպնյակներ ։ Իսկ երբ ոսպնյակի անցած ճառագայթները ցրվում են տարբեր տեղեր դրանք կոչվում են ցրող ոսպնյակներ։

6. Որ կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?

Հավաքող ոսպնյակների կիզակետը դա այդ ճառագայթների միացման կետն է։

Իսկ քանի որ ցրող որսպնյակները չունեն կիզակետ այսինք միացման կետ , այդ փատճառով նրանց կիզակետը կեղծ է։

7. Ինչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

Ոսպնյակի կիզակետային հեռավորությունը դա նրա օպտիկական կենտրոնից մինչև գլխավոր կիզակետ ընկած հեռավորությունն է։ Իսկ տարբերությունը կայանում է նրանում որ հվաքող ոսպնյակների կիզակետային հեռավորությունը գտնվում է դիմացը իսկ ցրողներինը հետևում։

8. Որ մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այնարտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:

Օպտիկական ուժը դա այն ուժն է որի մեծությունը որոշելով ոսպնյակի բեկման ուժը։ Օպտիկական ուժ- D.

9. Առարկայի բարձրությունը 70 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 52 սմ:

Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

10.Որքա՞ն է 0.8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2.5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Առաջադրանքներ.

1․ Փոխաբերությունները բացատրիր.

ա/ Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Ցորենը ստացել է հրին նման ոսկեգույն երանգ։

բ/ Երկինքն է կըրակ.

Շոգ է։

գ/ Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Խեժը ցորենի վրա արևի պես շողում է։

2․ Փորձիր պատճառաբանել «արտս ոսկուն է» արտահայտության անընդհատ կրկնությունը:

Այսինքն ցորենը ոսկու պես թանկ է։

3․ Բանաստեղծությունից մեջբերումներով ցույց տուր, թե ո՛ր գույնն է գերիշխում այնտեղ, ինչով է դա պայմանավորված:

Ոսկեգույն

4․ Եվս մեկ անգամ կարդա բանաստեղծությունը. շարժում նկատեցի՞ր, ո՞ր բառն է օգնել շարժում ստեղծելուն:

Օրոր

5․ Ի՞նչ տրամադրություն կա բանաստեղծությունում:

Հովվերգական

Բացահայտիչ (Քերականություն)

Նախադասության առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը բացահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ:

Օրինակներ`

  • Ինձ անմիջապես օգնեց իմ դասընկերը` Լևոնը:
  • ՊեկինըՉինաստանի մայրաքաղաքը, շատ խիտ է բնակեցված:

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: Մեր օրինակներում դրանք նշված են շեղատառերով:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ.

  • Աննան` իմ դասընկերուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
  • Աննան` որպես դուստր (մասնական), շատ հոգատար է:
  • Դպրոցում` երաժշտության սրահում (մասնավորող պարագայական), Աննան հիանալի ելույթ ունեցավ:

ԲՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԻՉ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և պահանջում է նույն հարցը, օրինակ`

Նրա որդին (ո՞վ)` Կարենը, քաղաքում հայտնի իրավաբան էր:

Բացահայտիչը նախադասության ցանկացած անդամի` ենթակայի, խնդրի, հատկացուցչի և այլնի լրացում կարող է լինել:

  • Մեր դիմաց կանգնածը պարոն Արամյանն էր` տանտիրոջ որդին: (ստորոգելիի բացահայտիչ)

Բուն բացահայտիչն իր հերթին կարող է ունենալ բացահայտիչ, ուստի և այդ պատճառով ինքն էլ դիտվի բացահայտյալ: Օրինակ`

  • Նա` Թումանյանը` մեծ գրողը, ապրում էր արարելով:

Երբեմն որպես բացահայտյալ հանդես է գալիս որևէ ընդհանրական բառ, որը բացահայտվում է մի քանի բացահայտիչով: Օրինակ`

  • Ծերուկն իր կյանքում տեսել էր ամեն ինչ` երջանկություն, հաջողություն, հիասթափություն, ընկճվածություն:
  • Մենք` ես, հայրս, մայրս և եղբայրս, հասանք պայմանավորված վայրը:

Բուն բացահայտիչը հաճախ ընկնում է ոչ թե բացահայտյալից, այլ օժանդակ բայից կամ հանգույցից հետո: Օրինակ`

  • Նա շիկահեր, կապուտաչյա մանչուկ էր` առաջնորդի մինուճար որդին:

Բուն բացահայտիչն ու բացահայտյալը համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով: Դեմքի համաձայնությունն արտահայտվում է դիմորոշ հոդով:

  • Ես` այս լեռների տիրակալս, թույլ չեմ տա ձեզ ներխուժել իմ տարածք:
  • Քեզնից` ընտանիքի ավագ որդուցդ, խուսափում են անգամ հարազատներդ:

ԲԱՑԱՀԱՅՏՉԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

  • Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
    • Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
  • Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
    • Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
  • Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը կամ հանգույցը:
    • Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
  • Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
    • Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

Բացահայտիչները, իրենց հերթին, կարող են երբեմն ունենալ հետադաս որոշիչ լրացում:

  • Դա հանգուցյալի երկրորդ որդին էր` Միքայելը` քսանութ տարեկան մի երիտասարդ` նուրբ կազմվածքով, ածխի պես սև մազերով, նորաձև ընչացքով:

Չպետք է շփոթել բացահայտիչը բազմակի անդամների հետ, մանավանդ այն դեպքում, երբ բազմակի անդամները կրկնվում են նույն բառով` արտահայտելով ոճական սաստկացում:

  • Եվ հանկարծ լսեց նա մի երգ, մի հիասչքանչ ու թախծոտ երգ (բազմակի անդամներ):

Հատկացուցիչ (Քերականություն)

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս պատկանելություն, սերում, ծագում, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ:

Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով և պատասխանում է ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞ հարցերին:

Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ:

  • Մեր ճամփորդությունը հիանալի անցավ:
  • Ճամփորդության մասնակիցները գոհ էին:
  • Բակի տերևները երեկ էինք մաքրել:

Մգեցված տառերով բառերը հատկացուցիչներն են, շեղատառ գրվածները՝ հատկացյալները:

Ուղիղ շարադասության դեպքում հատկացուցիչը միշտ դրվում է նախադաս: Երբեմն՝ հատկապես գեղարվեստական խոսքում, կիրառվում է հետադաս՝ շրջուն շարադասությամբ, ինչպես.

Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:

Հատկացուցիչն արտահայտվում է.

  • գոյականով, օրինակ՝ հոր բարկությունը, արտիստի ապրումները,
  • դերանունով, օրինակ՝ իմ աչքերը, մեր լեզուն, նրանց նպատակները,
  • գոյականաբար հանդես եկող ածականով, թվականով, անկախ դերբայներով, օրինակ՝ կարմիրի երանգը, երեքի կարծիքները, զայրացողի հայացքը, աշխատածի արդյունքը:

Եթե հատկացուցիչը եզակի առաջին կամ երկրորդ դեմքի անձնական դերանուն է, ապա հատկացուցչին կարող են փոխարինել ս և դ ստացական հոդերը, օրինակ՝ իմ գրքերը-գրքերս:

Անձնական դերանվան հոգնակի թվով արտահայտված հատկացուցչին փոխարինելիս ս և դ հոդերից առաջ միավանկ բառերը ևս ստանում են -ներ վերջավորություն, օրինակ՝ մեր խոսքերը-խոսքներս, ձեր մտքերը-մտքներդ:

Հատկացուցչի կետադրությունը

Հեռացված հատկացուցչի կանոն

Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքում հատկացուցչի վրա դրվում է բութ, օրինակ՝

Աղջկա՝ աստղերով հիացող հայացքը լի էր սպասման հույսով:

Սովորողի՝ Փարիզում արված լուսանկարները տեղադրված էին բլոգում:

Դերանվանական բառակապակցության դեպքում հատկացուցիչը կարող է երբեմն չտրոհվել, օրինակ՝

Իմ նրան ուղղված խոսքը հուզեց բոլորին:

Որոշիչ (Քերականություն)

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, քանակ, չափ), կոչվում է որոշիչ:

Չքնաղ Արատեսը դիմավորեց հոգնած ճամփորդներին տաք թեյով ու ճարճատուն խարույկով:

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ:

Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

Որոշիչն արտահայտվում է՝

  • որակական և հարաբերական ածականներով, օրինակ՝ գեղեցիկ բնություն, արծաթե մեդալ, հյուսիսային դարպաս:
  • գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովներով, օրինակ՝ ծով համբերություն, քար սիրտ, ուրցի թեյ, սարի ծաղիկ, պատի ժամացույց, մետաքսից զգեստ, մսով կարկանդակ, գլխարկով աղջիկ:
  • առարկայի հատկանիշ ցույց տվող դերանուններով, օրինակ՝ այն մարդը, այդպիսի բաներ, յուրաքանչյուր օր, ոչ մի հնարավորություն, ինչպիսի ելույթ:
  • թվականի բոլոր տեսակներով, օրինակ՝ երեք բառ, երրորդ մասնակից, երեքական շոկոլադ, մեկ հինգերորդ մաս:
  • հարակատար, ենթակայական, անորոշ դերբայներով, օրինակ՝ քնած դշխուհի, երգող թռչուն, նկարելու թուղթ:
  • ազատ և կայուն բառակապակցություններով, օրինակ՝ կապույտ ծաղիկներով զգեստ, խելքից պակաս հարևան:
  • կապային կապակցությամբ, օրինակ՝ լուսամփոփի պես աղջիկ, լույսի պես մարդ:

Նախադաս դիրքում որոշիչը չի տրոհվում:

Համասեռ որոշիչները իրարից տրոհվում են ստորակետով:

Սիրուն, բարի աչքերով աղջկա ներող, հասկացող հայացքը հուշում էր լավը:

Եթե որոշիչներից մեկը հարաբերական, մյուսը որակական ածական է, ապա իրարից չեն տրոհվում:

Լեռնային մաքուր օգը սթափեցրեց նրան:

Գույն ցույց տվող ածականների հետ դրվող որոշիչները նախընտրելի է չտրոհել:

Սպիտակ, ժանյակավոր վերնաշապիկը անկյունում էր:

Որոշիչ դերբայական դարձվածի և նրան հաջորդող որոշչի միջև ստորակետ չի դրվում:

Սարերից եկող քչքչան առվակը հոսում էր դեպի հովիտը:

Դերբայ ու ածական որոշիչ կապակցությունը չի տրոհվում, օրինակ՝ չկտրված գանգուր մազեր:

Ածական ու դերբայ որոշչային կապակցությունները երբեմն տրոհվում են, օրինակ՝ գանգուր, չկտրված մազեր:

Եթե որոշիչն ընկնում է որոշյալից հետո, կոչվում է հետադաս որոշիչ:

Հետադաս որոշիչը որոշյալից տրոհվում է բութով, իսկ նախադասության մնացած մասից՝ ստորակետով:

Հետադաս որոշիչը չի տրոհվում, եթե արտահայտված է մեկ բառով:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե:

Հետադաս որոշիչը տրոհվում է բութով, եթե արտահայտված է՝

  • բազմակի որոշիչներով՝
    • Քայլում էր ծերուկը՝ ալեհեր, կարճահասակ :
  • բառակապակցությամբ՝
    • դիմացի տունը՝ կարմիր տանիքով, լուսավորվել էր:
  • դերբայական դարձվածքով՝
    • Խոսքը՝ պապերից լսած, փոխանցեց զավակներին:

Արտաշեսյան թագավորության արքաներ

Արտաշես Ամ.թ.ա. 189 – մ.թ.ա. 160
Արտաշես Ա Բարեպաշտ , Հայոց թագավոր մ. թ. ա. 189թ.–ից։ Զարեհի որդին,Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։
Արտավազդ Ամ.թ.ա. 160 – մ.թ.ա. 115
Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115-ին: Հաջորդել է հորը` Արտաշես Ա-ին: Հոր կենդանության օրոք վարել է սպարապետի պաշտոնը, կոտորել Մուրացյանների նախարական տոհմը, դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը’ Դարանադյաց Անիի քրմապետ Մաժանին:
 
Տիգրան Ամ.թ.ա. 115 – մ.թ.ա. 95
 Մեծ Հայքի Արտաշեսյան թագավոր մոտ մ.թ.ա. 115 թվականից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։
Տիգրան Բմ.թ.ա. 95 – մ.թ.ա. 55
Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին։ Մ. թ. ա. 113-112 թթ․-ի հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին։
Արտավազդ Բմ.թ.ա. 55 – մ.թ.ա. 34
Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում:
Արտաշես Բմ.թ.ա 34 – մ.թ.ա. 20
Ք. ա. 30 թ. Արտաշես 2-րդը վերադառնալով Պարթևստանից ազատագրեց երկիրը: Նա պարտության մատնեց Հռոմի դաշնակից Ատրպատականին և իրեն միացրեց այն: Արտաշեսը իր կառավարման 10 տարիների ընթացքում շենացրեց երկիրը, հատեց դրամներ՝ իր պատկերով և << արքայից արքա>> գրությամբ: 
Տիգրան Գմ.թ.ա. 20 – մ.թ.ա. 8
Մ․թ․ա․ 20 թվականին հռոմեացիները դավադրաբար սպանում են հայոց Արտաշես Բ զորեղ արքային, մեծ բանակով ներխուժում Մեծ Հայք և Օգոստոս Օկտավիանոս կայսեր հրամանով այնտեղ գահ են բազմեցնում Արտաշես Բ-ի կրտսեր եղբորը՝ Արտավազդ Բ արքայի որդուն՝ Տիգրան Գ-ին, (մ․թ․ա․ 20-8), որը հասակ էր առել Հռոմում և թվում էր, հայոց գահին որպես Հռոմի դրածո կարող էր լինել հռոմեական շահերի հլու կամակատարը։
Տիգրան Դ և Էրատոմ.թ.ա. 8 – մ.թ.ա. 5
Տիգրան Դ-ն և Էրատոն խույս տվեցին Պարթևստան: Մինչ այդ Հռոմը նույն նպատակով հայոց գահին բազմեցրել էր Արտավազդ Բ արքայի մյուս որդուն՝ Տիգրան Դ—ին և Էրատոյի հորը՝ Տիգրան Գ արքային, սակայն Հայք վերադառնալով և գահին բազմելով՝ Տիգրան Գ—ն կտրուկ փոխել էր Մեծ Հայքի քաղաքական կուրսն ու վարել ինքնուրույն քաղաքականություն:
Արտավազդ Գմ.թ.ա. 5 – մ.թ.ա. 2
Ծննդյան թիվն անհայտ է: Մահացել է մոտ 2 թ.: Եղել է Հայոց թագավոր մ.թ.ա. 5-ից: Արտաշեսյան արքայատոհմի, Արտավազդ Բ-ի որդին: Հռոմը, անհանգստանալով Տիգրան Դ-ի և Էրատոյի ինքնուրույն քաղաքականությունից, զենքի ուժով հարկադրել է նրանց հրաժարվել գահից՝ հօգուտ Արտավազդ Գ-ի, որը, երկար տարիներ պատանդ էր Հռոմում: